Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա մայիսին կայանալու է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը: Մինչ այժմ թեկնածուները երեքն էին` Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մայքլ վան Պրագը, Դավիդ Ժինոլան ու ոչ վաղ անցյալում հայտնի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն: Թեկնածուների ցանկը հունվարի 29-ից համալրեց ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Ժոզեֆ Բլատերը, ով չափազանց մեծ հեղինակություն է ֆուտբոլային աշխարհում ու դիրքերից քայլ իսկ նահանջ չի անում, չնայած այն բանին, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ամեն կերպ փորձում է «նավը» ճոճել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ